Վճռորոշ օր ՔՊ-ականների համար․ ով որտեղ կհայտնվի առաջիկայում․ «Հրապարակ»
![]() 248 Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է իշխող կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ կանուխ: Չնայած պաշտոնական բացման արարողությունը ժամը 10-ին է, բայց մասնակիցները պետք է մի քանի ժամ առաջ տեղում լինեն՝ գրանցվեն։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, գրել ենք, որ վարչության անդամների թիվը հինգով ավելացրել են։ Համագումարն այս տարի էլ փակ կլինի լրագրողների համար։
Չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում է, թե «ամենաժողովրդավարական» իշխանությունն են, սակայն իշխող ուժի բոլոր համագումարներն այս տարիներին լրագրողների համար փակ են եղել: Միջոցառումն ուղիղ հեռարձակվելու է, և լրագրողներն էլ էկրաններից պետք է հետևեն դրան։ Սրտատրոփ այսօրվան էին սպասում հատկապես վարչության անդամության թեկնածուները, այսօրվա ընտրություններից է կախված, թե կուսակցության ակտիվից ով որտեղ կհայտնվի առաջիկայում։ Երեկ վարչության կազմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Վերահսկող մարմնի անդամները, աշխատակազմի ղեկավարը համագումարին ընդառաջ այցելել են Համալիր, ստուգել՝ ամեն ինչ պատրա՞ստ է համագումարին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
