«Պաղեստինյան պետություն չի լինի». Նեթանյահու

546
Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ., 21:14
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետության ստեղծման հնարավորությունը և հայտարարել, որ Իսրայելը կարձագանքի մի շարք երկրների կողմից Պաղեստինի միակողմանի ճանաչմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ավարտից հետո։
«Պաղեստինյան պետություն չի լինի։ Ես կարձագանքեմ մեր երկրի սրտում մեզ վրա ահաբեկչական պետություն պարտադրելու այս վերջին փորձին՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո։ Ես հստակ ուղերձ ունեմ այն առաջնորդներին, ովքեր հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո ճանաչել են Պաղեստինյան պետությունը. դուք ահաբեկչությանը հսկայական պարգև եք տալիս», - տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։
Այսօր Պաղեստինը ճանաչել են Կանադան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան։ Նրա անկախությունը ճանաչում են արդեն 150 երկրներ, այդ թվում ՝ Հայաստանը և ՌԴ-ն։

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
4102:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
7401:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
6800:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
97Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
109Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
100Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
85Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
96Երեկ, 21:54