«Դուք խուլիգան եք». Էդգար Ղազարյանը՝ Ռուստամ Բաքոյանին
![]() 341 Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 17:30 «Այսօրվա լսումների առանցքային դերակատարներից առնվազն 3 բարձրաստիճան պաշտոնյա երեխա չունեն։ ՀՀ ՄԻՊ-ը երեխա չունի, լսումները նախագահող ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը ևս նման երջանկության չի արժանացել»,- «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով Աժ լսումների ժամանակ իր ելույթում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Անգամ մեկ երեխայի դաստիարակությամբ չզբաղված մարդիկ ուղերձներ են հղում, թե ինչպես պետք է մենք մեր ընտանիքներում զբաղվենք երեխաների դաստիարակությամբ։ Ես այդ մասին խոսում եմ՝ լինելով 4 երեխաների հայր և մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ իմ ծնողների հոգածության տակ եղել են 4 երեխաներ։ Այն ամենն, ինչ այս դահլիճում խոսվում էր շատ խորթ էր ինձ, իմ սոցիալական և հասարակական միջավայրին, որովհետև լայն առումով մեր հասարակությունն ապրում է այնպիսի արժեքներով, մոտեցումներով, որ նման խնդիրները որպես կանոն առհասարակ լայն առումով գոյություն չունեն, հետևաբար հարց է առաջնում, թե այս օրենքի անհրաժեշտությունն որտեղի՞ց է առաջացել, ինչո՞վ է պայմանավորված, ի վերջո հասարակական հարաբերությունները հո միայն օրենքնեո՞վ չեն կարգավորվում։ Հասարակական հարաբերությունները կարգավորվում են ավանդույթներով, բարոյական նորմերով, մեր ծնողներից մեզ բաժին հասած ժառանգությամբ, նրանց խորհուրդներով, հորդորներով, Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր հայրերի տված պատգամներով, դարերով մեզ փոխանցված ուսմունքներով և մոտեցումներով։ Ինչո՞ւ են այս ժամանակաշրջանում այս խնդիրները սրվել։ Որովհետև արժեքային խեղում կա, մեր հասարակության մեջ 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո, որովհետև մեր հոգևոր հայրերը ոչ թե հրավիրվում են այս կարգի քննարկումներին հանրությանն իրենց պատգամները փոխանցելու համար, այլ դատապարտվում են»,-հայտարարեց Ղազարյանը։ Այդ խոսքից հետո Ռուստամ Բաքոյանի հանձնարարությամբ անջատեցին խոսափողը և անվտանգության աշխատակիցները մոտեցան ամբիոնին՝ Ղազարյանին հեռացնելու դահլիճից։ «Դուք խուլիգան եք»,- հեռանալիս Բաքոյանին ասաց Ղազարյանը։։ |

«Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը»․ Գրոսսի
6517:57
««Զանգեզուրի միջանցքի» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի միջև մրցակցություն չի լինելու. դրանք անհրաժեշտ են Ադրբեջանին»․ Շոյգու (տեսանյութ)
11717:39
««Ճապոնիան Ուկրաինայի կողքին կլինի» դիրքորոշումը չի փոխվի». Ճապոնիայի նոր վարչապետ
10616:45
Իսրայելի նախկին զինդատախազը ձերբակալվել է տեսանյութի արտահոսքի համար
13016:26
«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան
5216:06
«Ադրբեջանում պաշտոնյաները մի շաբաթ հայտարարություն չանեն՝ մեր ընդդիմությունն ասելիք չի ունենա»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15015:30
«Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կա՞ ձեր նոր աշխատասենյակում». լրագրողը՝ Կարեն Անդրեասյանին (տեսանյութ)
17114:42
Շոյգուն և Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
16414:21
