«Ուկրաինայի նավթավերամշակման ոլորտն ամբողջությամբ ոչնչացվել է». Սերգեյ Կորեցկի

«Ուկրաինայի Նավթոգազ»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկին The Washington Post-ին հայտնել է, որ 2025 թվականի սկզբին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է գազի օրական արտադրության մոտ 42%-ը։
Թերթի տվյալներով՝ հունիս և հուլիս ամիսներին «նավթավերամշակումն ամբողջությամբ ոչնչացվել է»։
Կորեցկին հավելել է, որ որոշ օբյեկտներ վերականգնվել են, սակայն Կիևը պատրաստվում է «նոր հարձակումների»՝ ջեռուցման սեզոնի և ցուրտ եղանակի սկսվելուց առաջ։
Ընկերության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան պետք է արտասահմանից ներմուծի մոտ 6 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը երկրի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է։
Կորեցկին հայտնել է, որ Կիևը ստորագրել է պայմանագրեր, որոնք կբավարարեն երկրի գազի կարիքների գրեթե 95%-ը, երբ նոյեմբերի 1-ին վերականգնվի կենտրոնական ջեռուցումը։ «Նավթոգազ»-ը սեփական միջոցներից հատկացրել է 1 միլիարդ դոլար՝ գնումները ֆինանսավորելու համար, մինչդեռ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և այլ միջազգային հաստատություններ լրացուցիչ 1,5 միլիարդ դոլար են ներդրել։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
240Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
158Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
138Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68722.10.2026, 02:06