«Փաշինյանը մի շարք օրենքներ է խախտել, դրանց համար պիտի պատասխան տա»․ Հովիկ Աղազարյան
![]()  355  Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.,  19:48 «Այն բառապաշարը, որ նրանք օգտագործում են միմյանց նկատմամբ, համարում եմ անթույլատրելի։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև առկա հակամարտությանն ու հեռակա «փոխհրաձգություններին»։ Աղազարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրություններ ունեն՝ «երկուսն էլ մեծագույն սեր ունեն իրենց սեփական անձի նկատմամբ և իրենցից այն կողմ աշխարհ չեն տեսնում»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու է նրանց միջև հեռակա բանավեճ ծագել, Աղազարյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերում Լևոն Տեր-Պետրոսյանը միտք ունի, խոսք ունի, կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործընթացների վրա, թիմում էլ բավականին լուրջ մարդիկ կան, և հետևաբար Նիկոլը աջ-ձախ պետք է ինչքան կարող է իր հակառակորդներին չեզոքացնի, մեկին բանտով, մեկին խոսքերով մեկուսացնի։ Ինքն արդեն այն վիճակում է հայտնվել, որ չի կարող պարտվել, որովհետև դա չգիտես ինչ հետևանքներ կունենա իր համար․․․ Ինքը մի շարք օրենքներ է խախտել, դրանց համար պիտի պատասխան տա»։ Անդրադառնալով ճշտող հարցին, թե հնարավո՞ր է Փաշինյանը դատարանի առաջ կանգնի, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ կարող է այնպիսի իշխանություն լինի, որ նման քայլի գնա»։ Խոսելով «չորրորդ հանրապետության» գաղափարի մասին, Աղազարյանն ընդգծեց, որ Փաշինյանը դա առաջ է քաշել, որ «ձեռքի հետ Թուրքիային և Ադրբեջանին հաճո և իր համար ընդունելի շատ բաներ «սղղացնի»»։  | 

«Ալիևի համար պատմությունն սկսվում է ռուսների կողմից Կովկասը նվաճելու ժամանակներից»․ Արման Բաբաջանյան
17718:06
«Մի՛ ներքաշվեք միջկրոնական ընդհարումների մեջ, սթափվե՛ք, բռնապետը հեռանալու է»․ Ստեփան Դանիելյան
27417:42
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
15917:24
«Հայաստանը պարտավոր է Արցախի ղեկավարների ազատման հարցը դարձնել խաղաղության օրակարգի պարտադիր պահանջ»․ ՀԱԿ
22615:42
«Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828թ-ի քարտեզը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
21715:06
Վրաստանի դատարանը գրանցել է Սաակաշվիլիի կուսակցության արգելման հայցը
21214:51
««Զանգեզուրի միջանցք»-ը չի վերաբերում TRIPP-ին»․ ադրբեջանցի փորձագետ (տեսանյութ)
16713:42
«Կան բոլոր հիմքերը՝ հույս ունենալու, որ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին»․ Զելենսկի
24413:12
