«Չեմ կարծում, որ շաթդաունն այդքան երկար կտևի». ԱՄՆ-ի փոխնախագահ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը վստահ է, որ ամերիկյան կառավարության մասնակի փակումը՝ շաթդաունը, որը սկսվել էր երեկ երեկոյան, երկար չի տևի։
«Ես իսկապես չեմ կարծում, որ շաթդաունն այդքան երկար կտևի»,- ասել է Վենսը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև իրավիճակի համար մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանը։
«Սենատի դեմոկրատների ձախ թևը փակել է կառավարությունը, քանի որ մենք հրաժարվել ենք նրանց տրամադրել հարյուր միլիարդավոր դոլարների առողջապահական նպաստներ անօրինական ներգաղթյալների համար», - նշել է փոխնախագահը։
Վենսը նշել է, որ այս ծախսերը բյուջեում ներառելու պահանջը դեմոկրատների առաջարկի առաջին կետն էր կառավարության վերաբացման վերաբերյալ։
Սեպտեմբերի 29-ին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել երկու կուսակցությունների առաջնորդների հետ՝ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ։ Հանդիպումն ավարտվել է առանց արդյունքի. կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և շարունակել են միմյանց մեղադրել առաջիկա շաթդաունի համար։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
191Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
97Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
133Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
17805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19305.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47102.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43702.10.2026, 13:06