Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ԵՄ-ն ՀՀ-ի և Վրաստանի ընդդիմադիրների միջև երկակի ստանդարտներ է կիրառում»․ Արշակ Սարգսյան

«ԵՄ-ն ՀՀ-ի և Վրաստանի ընդդիմադիրների միջև երկակի ստանդարտներ է կիրառում»․ Արշակ Սարգսյան
87
Այսօր, 00:36

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՄ-ն Հայաստանում և Վրաստանում ընդդիմադիրների միջև երկակի ստանդարտներ է կիրառում։
Ինչո՞ւ ԵՄ-ն մինչ այս պահը չի դատապարտել Թբիլիսիի փողոցներում կատարվողը։ Չի դատապարտել, քանի որ իր կողմնակիցներն են ցուցարարները։ Չէ՞ որ ոստիկաններ են տուժել և մեկ ոստիկան ծայրահեղ ծանր վիճակում է։ Իսկ ՀՀ-ում հիշո՞ւմ եք չէ, թե ինչպիսինն է եղել ԵՄ-ի երկակի ստանդարտերով հայտարարությունները։ ԵՄ-ն ժողովրդավարությունից հեռացել է և կուրացել։
Եթե ԵՄ շահերն ես պահում, քո կողքին է, իսկ եթե քո երկրի շահն ես պահում՝ դեմ է։Ահա սա է ժամանակակից կեղծ ժողովրդավարությունը»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան