«Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայնագիրը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Համասը համաձայնագրեր են ստորագրել իրենց խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակներում։
«Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը», - գրել է նա Truth Social-ում։
Համաձայնագրերի արդյունքում բոլոր պատանդները «շատ շուտով» կազատվեն, և Իսրայելը իր զորքերը կհեռացնի համաձայնեցված գծի վրա՝ «որպես առաջին քայլ դեպի երկարատև և կայուն խաղաղություն», - պարզաբանել է Թրամփը։
Իսրայելական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ պատանդները, ինչպես սպասվում է, ազատ կարձակվեն հոկտեմբերի 11-ին, շաբաթ օրը կամ հոկտեմբերի 12-ին, կիրակի օրը։ Համասը շաբաթ օրը կազատ արձակի բոլոր ողջ մնացած պատանդներին, The Times of Israel-ին հայտնել են երկու աղբյուրներ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ պատանդները կազատ արձակվեն Իսրայելի կաբինետի կողմից համաձայնագրի հաստատումից 72 ժամ անց, ինչը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան հոկտեմբերի 13-ը, երկուշաբթի օրը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնագիրը անվանել է «մեծ օր Իսրայելի համար»։
«Վաղը ես կհավաքեմ կաբինետը՝ համաձայնագիրը հաստատելու և մեր բոլոր սիրելի պատանդներին տուն վերադարձնելու համար», - ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։

«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4623:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
7123:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
7622:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
6522:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
8221:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6821:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
7221:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7620:30