Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Քոչարյանի ոչ մի շտաբ քահանային կարգալույծ անելու լիազորություն չունի»․ Վահագն Ալեքսանյան

«Քոչարյանի ոչ մի շտաբ քահանային կարգալույծ անելու լիազորություն չունի»․ Վահագն Ալեքսանյան
201
Այսօր, 14:24

Մտահոգություն չունե՞ք, որ կիրակի օրը Հովհաննավանքում գուցե բախումներ լինեն։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցին լրագրողները։
Հիշեցնենք՝ կարգալույծ եղած քահանան պատրաստվում է այնտեղ պատարագ մատուցել, որին ներկա է գտնվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ալեքսանյանի խոսքով մտահոգություն չկա, վստահ է՝ ոչ մի հավատացյալ «գործ չունի Կտրիճ Ներսիսյանի հետ» և Մայր Աթոռը Տեր Արամին կարգալույծ անելու լիազորություն չունի։ «Մայր Աթոռ չի, դա Քոչարյանի նախընտրական շտաբն է։ Այնտեղ փակցված են եղել Քոչարյանի դաշինքի լոգոները։ Իսկ Քոչարյանի ոչ մի շտաբ քահանային կարգալույծ անելու լիազորություն չունի։ Ո՞նց կարելի է նրանց հայտարարություններն անվանել արժանահավատ»,- ասում է Ալեքսանյանը։

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը