«Ֆազի եղբայրը Լիոնում հաշվեհարդար է տեսել եղբորը սպանողի հետ». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնի
քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել է Ֆազի սպանությունը կատարող անձին և ծեծի ենթարկել։
Դեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկի զուգարանում։ Ֆազի սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։
Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ հիշյալ անձը գտնվում է հետախուզման մեջ, նախաքննությունը շարունակվում է, և այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Փաստորեն, սա հերթական դեպքն է, երբ զոհի հարազատներն են փորձում հաշվեհարդար տեսնել՝ Հայաստանի իրավապահ համակարգի անգործության ֆոնին։
Ֆրանսիան, լինելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, առնվազն պարտավոր էր ապահովել հետախուզվողի հայտնաբերումն ու կալանավորումը, մինչդեռ նա, փաստորեն, շարունակում է ազատ շրջել «օրինապահ» երկիր Ֆրանսիայում։
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության։
Հիշեցնենք, որ Ֆազի սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն գործող իշխանությունների հետ տարբեր օղակներով կապված Ռուստամ Ստեփանյանը, որը հայտնի է «Չաղ Ռուստամ» մականունով, և Աշոտ Կյուրեղյանը»։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
66Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
107Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
226Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
376Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
529Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
352Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
26420.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
25520.07.2026, 23:36