Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Քաղաքականությամբ զբաղվում են, ահաբեկչությամբ զբաղվում են, երկրի դեմ աշխատում են»․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբազանների մասին

«Քաղաքականությամբ զբաղվում են, ահաբեկչությամբ զբաղվում են, երկրի դեմ աշխատում են»․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբազանների մասին
123
Այսօր, 10:00

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում է։ Ի թիվս այլ հարցերի՝ «Հրապարակ»-ի եթերում անդրադարձավ ենթադրաբար Արշակ Սրբազանի մասնակցությամբ՝ համացանցում տարածված տեսանյութին, Բագրատ Սրբազանին առաջադրված մեղադրանքին․ «Տեսանյութերը նորմա՞լ են․ երդում են տվել՝ ծառայել Աստծուն, որ նման բաներով չզբաղվեն․․․ Քաղաքականությամբ զբաղվում են, ահաբեկչությամբ զբաղվում են, երկրի դեմ աշխատում են ու այդ մարդիկ իրավունք ունեն եկեղեցի մտնել, պատարագ մատգուցել, բայց Տեր Արամն իրավունք չունի՞, դա նորմա՞լ է, նորմալ չէ»,- ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կիրակի հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցելու է Տեր Թադե Թախմազյանի մատուցած պատարագին․ «Կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»,- նշել էր նա։ Եկեղեցու բակում այս պահին մեծաթիվ ուժայիններ են։

Օրեր առաջ Տեր Եսային հայտնել էր, որ Տեր Թադեի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։