«Փաշինյանին երբ մեր տուն էի հրավիրում, ուրիշ մարդ էր, այսպիսին չէր». Թևան Պողոսյան
![]() 201 Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ., 11:42 «Հիմա խաղաղությունը վախեցնելով են բերում: Մեր պատերազմը հիմա էլ չի ավարտվել: Փաշինյանը չի ընդունելու իր սխալը: Երբ որ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս և հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում՝ մնալով իշխանության»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը: Հարցին, թե «ժամանակին դուք Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերներ էիք, այն ժամանակ իր խոսույթում Արցախի նկատմամբ ատելություն տեսե՞լ եք», քաղաքագետը պատասխանել է. «Այն ժամանակ ես լիակատար այլ մարդ եմ ճանաչել, որը այլևս չկա»: «Ժամանակին անգամ ձեր տանն էիք հյուրընկալում իրեն» դիտարկմանը՝ արձագանքել է․ «Այն ժամանակ տենց չի եղել, ուրիշ անձ է եղել, դա էլ իմ սխալն է եղել, ինչի համար նորից ներողություն եմ խնդրում»: Հիշեցնենք՝ 2016-ին Թևան Պողոսյանը Փաշինյանին ու Մարուքյանին հրավիրել էր իր քաշած գինին խմելու և մտորելու երկրի ապագայի մասին։ |

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
3808:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
199Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
262Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
319Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
252Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
185Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
323Երեկ, 16:12
