Մահվան ելքով վրաերթ` Երևան-Սևան ավտոճանապարհին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև հարևանությամբ գործող մեծ թվով օբյեկտների աշխատակիցներ իրենց դժգոհել են պատկան մարմիններից՝ ասելով, որ նշված հատվածում անընդհատ ավտովթարներ, վարերթեր են տեղի ունենում։ Իրենք բազմաթիվ անգամներ նամակներ են ուղղել պատկան մարմիններին, որ միջոցներ ձեռնարկեն ու նշված հատվածում տեղադրեն արագաչափ և տարածքը կահավորեն երթևեկության համար անհրաժեշտ պարագաներով, սակայն ոչ մի դրական արդյունք չեն ստացել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
66Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
107Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
226Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
376Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
529Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
352Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
26420.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
25520.07.2026, 23:36