Իրանը ջրային ճգնաժամի եզրին է. Թեհրանին սպառնում է տարհանում

Իրանը վերջին տասնամյակի ամենածանր ջրային ճգնաժամն է ապրում: Իշխանություններն զգուշացրել են, որ եթե անձրևները չսկսվեն մինչև դեկտեմբեր, ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանում կարող է ջրի ռացիոնալացում մտցվել, իսկ եթե երաշտը շարունակվի, որոշ բնակիչներ կարող են տարհանվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Իրանցի փորձագետների կարծիքով Թեհրանին մատակարարող հինգ ջրամբարներում ջրի մակարդակը գրեթե կիսով չափ նվազել է, և դրանցից ամենամեծը՝ Ամիր-Քաբիրը, լցված է ընդամենը 8%-ով: Եթե սպառումը չկրճատվի, քաղաքը կարող է երկու շաբաթ անց առանց ջրի մնալ: Ազգային ջրամատակարարման ընկերությունը խոստովանել է, որ մայրաքաղաքի որոշ շրջաններում խողովակներում ճնշումը գիշերը զրոյի է իջնում: Երկիրը պատած երաշտը սրվել է տասնամյակների տնտեսական կառավարման պատճառով՝ ամբարտակների չափազանց մեծ կառուցում, անօրինական հորատանցքերի փորում և անարդյունավետ գյուղատնտեսություն: Ջրային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ անցյալ տարի տեղումների քանակը 40%-ով ցածր էր նորմայից, և չորային եղանակը կտևի մինչև դեկտեմբերի վերջ:
Ճգնաժամը զգացվում է ամբողջ երկրում: Իրանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Մաշհադում, ջրային պաշարները նվազել են 3%-ից ցածր մակարդակի, իսկ 19 խոշոր ամբարտակներ ամբողջությամբ չորացել են։ Մարդիկ բողոքում են, որ ջուրը անհետանում է առանց նախազգուշացման և մեղադրում են իշխանություններին անգործունակության մեջ։ Շոգը վատթարացրել է իրավիճակը. ամռանը որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը, այդ իսկ պատճառով իշխանությունները չպլանավորված հանգստյան օրեր են մտցրել՝ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Կառավարությունը գիտակցում է կլիմայի փոփոխության ազդեցությունը, սակայն շատ իրանցիներ կարծում են, որ հիմնական պատճառը կոռուպցիան և վատ կառավարումն է։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
41525.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
25925.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
26425.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
48525.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
52324.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
58024.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
25924.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
28024.09.2026, 13:54