«Բարսելոնան» ներկայացրել է չորրորդ մարզաշապիկը` նվիրված «Ռեալ Մադրիդի»-ին ջախջախելու 20-ամյակին

Կատալոնական «Բարսելոնա» ակումբը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի իր չորրորդ մարզաշապիկը։ Այն նվիրված է 2005 թվականին «Ռեալ Մադրիդի»-ն «Սանտիագո Բեռնաբեուում» ջախջախելուն:
«Բարսելոնայի» տեխնիկական հովանավորը հայտնի ամերիկյան Nike ընկերությունն է։
«Կապտանռնավունների» մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ չորրորդ մարզաշապիկը «հիշեցնում է 2005 թվականի նոյեմբերի 19-ին «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը»։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթել է 3-0 հաշվով, որտեղ գոլերը խփել են Սամուել Էտո'ոն և Ռոնալդինյոն. վերջինը դուբլ է գրանցել։
Հարկ է նշել, որ Լա Լիգայի այս մրցաշրջանի 10-րդ տուրում «Ռեալ Մադրիդ»-ը տանը հաղթել է «Բարսելոնային» 2:1 հաշվով։
✍️ Complete a frase!
— FC Barcelona (@fcbarcelona_br) November 19, 2025
"@10Ronaldinho no Barça foi _______________." ??♂️??
(só vale com emoção)
?? #BrasilFCB ?❤️ pic.twitter.com/z0a62QXWoR


Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
424Երեկ, 12:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
55022.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
56521.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
59721.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
74119.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
66618.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
273617.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
91715.11.2026, 21:12