Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
![]() 748 Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ., 19:12 Դեկտեմբերի 5-ին Երևանում վիճաբանություն, ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ տեղեկությունը հավաստի է: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 32-ամյա Ա. Չիչոյանը հասարակության նկատմամբ անհարգալից, կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել և վիճաբանել է դեռևս չպարզված մի քանի անձանց հետ և այդ վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Ա. Չիչոյանը ոտքի հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել: Ըստ մեկ այլ օպերատիվ տեղեկությունների՝ այդ վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել նաև Ա. Չիչոյանը և պարզվում է՝ նա օ՞դ է կրակել, թե՞ իր վրա հարձակվողների ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկաններին հաջողվել է նույն օրը Ա. Չիչոյանին հայտնաբերել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել: Իրավապահները ունեն կասկածներ, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքը կապ ունի նախկինում մեկ այլ «ռազբոռկաների» հետ: |

Ավտովթարից հետո Քադիրովի որդին տեղափոխվել է հիվանդանոց
25613:21
Մանրամասներ՝ Տիչինայի փողոցում բռնկված հրդեհից
19513:12
Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքում կառուցվող էլիտար շենքում (տեսանյութ)
26310:42
«Կասկադի» կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
327Երեկ, 21:54
«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել
301Երեկ, 19:42
«Mercedes»-ը չի ենթարկվել «կանգառ» հրահանգին, վրաերթի են ենթարկել ոստիկաններին ու հարվածել սյանը
458Երեկ, 00:12
Վենեսուելայում ԱՄՆ-ի հարվածներից զոհված կուբացիների մարմինները վերադարձվել են փոքր դագաղներով (տեսանյութ)
113615.01.2026, 23:39
Հնդկաստանում 103-ամյա կինը «վերակենդանացել է» հուղարկավորության ժամանակ
135415.01.2026, 17:38
