Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում

Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ավտոբուսների մասնակցությամբ 2468 պատահար է գրանցվել, գրում է «Հետք»-ը:
Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը ավելացել է 46%-ով։
Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև ավտոբուսների քանակը: 2024 թ-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղել է 719 ավտոբուս, 2025-ին՝ 852:
Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 2111 պատահարներից 1014-ում մեղավորն ավտոբուսի վարորդներն են եղել, 36-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 2-րդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալներով՝ 2024 թվականին արձանագրվել է 1734 պատահար, որոնցից 772-ը՝ ավտոբուսի վարորդների մեղքով, 38-ը՝ համամեղավորությամբ։
2025 թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների հետևանքով արձանագրվել է մարմնական վնասվածք ստանալու 135 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, 19-ը՝ ծանր (1-ը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի ինքնավթարի հետևանքով), 44-ը՝ միջին, 70-ը՝ թեթև մարմնական վնասվածքներով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
90Երեկ, 11:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
33103.06.2026, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
17603.06.2026, 09:12
Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
15902.06.2026, 20:30
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է հարազատներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
48802.06.2026, 12:16
Զինծառայողին կախված են գտել
16902.06.2026, 11:54
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին
17002.06.2026, 10:00
Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել
19201.06.2026, 14:06