Տոներից հետո փակագծեր կբացեն․ «Հրապարակ»
![]() 512 Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «2026-ի ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումների, բանակցությունների մեջ են՝ հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ: Բայց մինչ այս պահը որևէ միավոր չի ձևավորվել, ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո։ Սակայն տեղեկություններ կան, որ ՀՀ առաջին նախագահի ՀԱԿ-ում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ։ Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը «Մեր ձևով» շարժման հետ է նաև բանակցում, սակայն մեզ ասացին, որ չի ստացվել։ Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետև վիրավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը ՀՀ 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։ Երեկ ՀԱԿ անդամների հետ չհաջողվեց խոսել, թեև Լևոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։ Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Ա. Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» և Վիկտոր Մնացականյանի միջև էին կոնսուլտացիաներ ընթանում՝ միավորման օրակարգով: Այս ցանկից հայտնի է, որ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է»։ |

«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
4222:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
9421:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10020:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10819:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
15219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
15618:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12818:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11817:48
