«Պետք է ձայնը տալ այն կազմավորմանը, որը կներկայացնի փրկության, առաջընթացի ապահովման իրագործելի ծրագիր»․ Արշակ Սադոյան
110
Այսօր, 03:06
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը գրում է. «Հասկանանք և հասկացնենք․ Ստիպված կրկնում եմ, բայց պետք է: Ցավում եմ, բայց իմ կողմից հարգված գործընկերներից էլ դեռ կան շատերը, որոնք հանրության համար ընդունելի, համատեղ քննարկված, մշակված ծրագրերով կառավարարվելու անհրաժեշտությունը դեռ լավ չեն հացկացել: Որպեսզի առաջիկա ընտրություններն իսկապես ընտրություն դառնան, պետք է վերջապես հասկանանք և հասկացնենք ուրիշներին էլ, որ անձերի հարցը, նաև՝ «ով կլինի վարչապետ» հարցը երկրորդական հարց է: Եւ որ առաջին հերթին պետք ընտրել, ձայնը տալ այն կարող կազմավորմանը, որը կներկայացնի փրկության, առաջընթացի ապահովման իրագործելի իր ծրագիր և ի վիճակի կլինի, կազմելով կարող կառավարություն, այն կյանքի կոչել: Փորձեմ ընտրությունների արդյոնքների վրա էապես է ազդող այդ հարցին ավելի հանգամանորեն անդրադառնալ: Նպատակային գործունեությանը ունակ ինչպես մարդիկ ու նրանց լավ կազմակերպված խմբերը, այնպես էլ պետություններն ու նրանց իշխանության մարմինները, ելնելով իրենց առջև դրված խնդիրներց, կանխատեսելով, թե առաջիկայում ինչ տեղաշարժեր կարող են լինել՝ նախապես մշակում, պլանավորում են, թե առաջիկայում, ինչ արդյուքի հասնելու համար, ինչ միջոցներով, ինչ քայլերով պետք է ծավալեն իրենց գործունեությունը: Եւ եթե արտակարգ, չնախատեսված դեպքեր չեն լինում և այլոց թելադրանքին էլ ստիպված չեն լինում ենթարկվել, այս կամ այն կերպ ամրագրված այդ ծրագրերն են դառնում նրանց գործունեության ընթացքի ուղղորդողը, թելադրողը։ Եւ քանի որ նախապեես լավ մշակված, համատեղ քննարկված, հանրության հավանությանն արժանացած լուծումները, որպես կանոն, ավելի արդյունավետ են լինում, բնական է, որ Ժողովրդավարական երկրներում, ընտրություններին մասնակցող ուժերից պահանջվում է՝ կանխատեսելով իրադարձությունների հետագա ընթացքը, մինչև հաջորդ ընտրությունները ժամանակահատվածում, ճանապարհային հստակ քարտեզով հանրությանը ներկայեցնեն նախընտրական իրենց ծրագիրը այն մասին, որ եթե հաղթեն, կառավարություն կազմեն, ըստ ոլորտների, ինչ խնդիրներ, ինչ միջոցներով պետք լուծեն, պաշտպանության, առաջընթացի ապահովման հարցերը ինչպես պետք է կարգավորեն: Եւ գործող իշխանությունների լեգիտիմությունն էլ նրանց մոտ գնահատվում է նրանով, թե նրանք իրենց նախընտրական խոստումները որքանով են կատարել: Եւ եթե կան լուրջ թերացումներ, արտահերթ ընտրություններ են նշանակվում: Չնայած նրան, որ մեր Սահմանադրության անփոփոխ երկրորդ հոդվածում էլ է ամրագրված՝ ժողովորդը իր իշխանությունը առաջին հերթին իրականացնում է ընտրություների և հանրաքվեների միջոով: Եւ ենթադրվում է, որ հաղթող ուժի նախընտրական ծրագիրը, ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում, նրա կառավարության գործունեության հիմքը պետք է դառնա: Եւ վարչապետն էլ, կառավարության անդամներն էլ պարտավոր են ամեն կերպ նպաստել, որ այն կյանքի կոչվի, հակառակ դեպքում նրանք հետ կկանչվեն: Սակայն ցավոք մինչ այժմ, մեզանում ոչ մեկը այդպես էլ հանգամանորեն մշակված, իրագործելի նախընտրական ծրագրեր չի ներկայացրել և խոստումները չկատարելու համար էլ, ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Եւ որպես հետևանք, այդպես էլ մենք ընտրությունից ընտրություն չենք կառավարվել նախապես քննարկված, մշակված, հանրության հավանությանն արժանացած հեռանկարային լուրջ ծրագրերով և թույլ ենք տվել իշխանության տիրացած առաջնորդներին իրենք որոշեն՝ ինչ անել, ոնց անել: Իր բոլոր կործանարար հետևանքներով»։