«Պուտինը, փաստորեն, զանգահարել է և Ալիևին հիշեցրել որոշակի պայմանավորվածություններ»․ Հակոբ Բադալյան
![]() 402 Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ., 15:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Պուտինը ծննդյան տարեդարձի առիթով զանգահարել է Իլհամ Ալիևին, որը, հիշեցնեմ, «ժամանակ չէր գտել» դեկտեմբերի 21-22-ին ժամանել Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին: Պուտինն ըստ երևույթին առաջնորդվել է՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» սկզբունքով: Եթե Ալիևը խուսափել է Սանկտ-Պետերբուրգից, ապա Պուտինը չի խուսափել առիթն օգտագերծելուց և նրան կապի դուրս բերելուց: Իսկ ես վստահ եմ, որ Ալիևին հենց դուրս են բերել կապի, ինչից նա խուսափել էր՝ չներկայանալով Սանկտ-Պետերբուրգ և թերևս համարելով, որ Պուտինն էլ այդ պարագայում չի զանգահարի իր ծննդյան տարեդարձի առիթով: Բայց Պուտինը, փաստորեն, զանգահարել է և Ալիևին թերևս հիշեցրել որոշակի պայմանավորվածություններ: Ինչո՞ւ եմ հակված կարծելու, որ ահա «ուժերի այդ հարաբերակցությամբ» է եղել խոսակցությունը: Որովհետև կա մի բավականին էական դրվագ, որ հեռախոսազրույցի վերաբերյալ տեղ է գտել Կրեմլի հաղորդագրության մեջ, և տեղ չի գտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Կրեմլի հաղորդագրությունը հայտնում է, որ «ջերմ և բարեկամական բնույթի խոսակցությանը միացել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան»: Իսկ սա շատ էական դրվագ է, հատկապես, եթե վերհիշենք դրվագները, որոնք արտահայտում են Կրեմլի հատուկ վերաբերմունքը Մեհրիբան Ալիևայի նկատմամբ: Ի դեպ, Ռուսաստանը միակ երկիրն է, ուր իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Ալիևան՝ 2019 թվականին, Պուտինից ստանալով «Ադրբեջանում Ռուսաստանի իսկական բարեկամ» բնորոշումը և պարգևը, իսկ 2025 թվականի մայիսին էլ Մեհրիբան Ալիևային Բաքվում պարգևատրեց Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Կարծում եմ, որ Իլհամ Ալիևին բոլորովին դուր չի գալիս այս հանգամանքը, բայց դա ոչ թե անձնական, այլ թերևս քաղաքական խանդի դրսևորում է, եթե հաշվի առնենք, որ Կրեմլի այդ հատուկ ուշադրության արժանացողը լոկ Մեհրիբան Ալիևա անձը չէ, այլ ի դեմս նրա Ադրբեջանում կառավարող համակարգի խոշոր բաժնետեր Փաշաևների կլանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
4222:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
9421:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10020:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10819:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
15219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
15618:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12818:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11817:48
