Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե ՔՊ-ն որևէ անհատի, կառույցի դեմ արշավ է սկսում, նշանակում է վերջինս ճիշտ ուղու վրա է»․ Արսեն Ջուլֆալակյան

«Եթե ՔՊ-ն որևէ անհատի, կառույցի դեմ արշավ է սկսում, նշանակում է վերջինս ճիշտ ուղու վրա է»․ Արսեն Ջուլֆալակյան
127
Այսօր, 21:48

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե քպ-ն որևէ անհատից, կառույցից կամ ինստիտուտից բողոքում է, արշավ է սկսում նրա դեմ, նշանակում է վերջինս ճիշտ ուղու վրա է, ծավալում է պետականամետ գործունեություն, պաշտպանում է Հայաստանի շահերը...
Հակառակը մտահոգիչ է. հայտնվել քպ-ի գովեստի ցուցակում...
Այսօր պատուհասները գրոհ են սկսել նաև առանձին լրատվականների, իրական լրագրողների դեմ. փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները, կոծկել սեփական հանցագործությունները...
Ի պատիվ լրագրողների՝ չեն կարողանում, և լիահույս եմ՝ չեն կարողանալու:
Շնորհակալ եմ լրագրողական համայնքին այս ճակատագրական փուլում Հայրենիքին անձնվեր ծառայելու համար:
Շարունակեք ձեր անչափ կարևոր պրոֆեսիոնալ գործունեությունը»։