«Ստամբուլում զբաղվել եք «գիտական գործունեությամբ», Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եղե՞լ եք»․ Ալիկ Ալեքսանյան
![]() 412 Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ., 22:18 «ԱԺ պաշտոնական կայքէջում ձեր իսկ կողմից տրված կենսագրականում կա այսպիսի մի տող. 2017-18թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ։ Թե ինչ գիտական գործունեություն է, որտեղ և ինչ պայմաններում, բացակայում է, չնայած նրան, որ նախորդ տարիներինը մանրամասնորեն ներկայացրել եք, թե որտեղ եք սովորել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի պնդմանը, թե ինքը երբեք Թուրքիայում չի սովորել։ Ալեքսանյանը հավելել է, որ այդ տարիներին Ռուբինյանը Ստամբուլի «Սաբանջը» համալսարնում զբաղվել է «գիտական գործունեությամբ», իսկ թե ինչ գիտական գործունեություն է, պարզ չէ։ «Սուտ խոսելը լավ բան չէ, առավել ևս քաղաքական գործչի համար․․․ Մի բան էլ ասեմ՝ երբ հայաստանցիները գնում են Թուրքիա աշխատելու, հայտնվում են Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում․․․ Հարց մնաց՝ դուք եղե՞լ եք Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ, և ինչպե՞ս ստացվեց, որ վերադառնալուց հետո դուք եղաք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց»։ Աղբյուրը` Ալիկ Ալեքսանյան |

«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
4222:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
9421:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10020:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10819:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
15219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
15618:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12818:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11817:48
