Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իշխանությունը կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս». Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս». Տիգրան Աբրահամյան
145
Այսօր, 09:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունը պետք է հստակ ասի, թե ովքե՞ր են Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում, ում և ինչ միջոցներով: Կասի՞, իհարկե ոչ: Որովհետև դա մտածածին եզրույթ է, որի նպատակն իշխանության կողմից բռնության, ապօրինության և զոռբայության արդարացումն է:
Ավելին, եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է: Այն էլ՝ ոչ թե հիբրիդային, այլ դասական պատերազմի կանոններով:
Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս՝ այնպիսի ներգործություն ապահովելու ՀՀ-ում, որը լրջորեն վտանգում է երկրի ներքին կայունությունն ու ինքնիշխանությունը»: