«Իդեալի մղումից պետք է հրաժարվենք․ դա մեզ տանում է փակուղիներ կամ գցում միֆերի մեջ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 217 Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 11:36 «Կառավարության հայեցակարգով նախանշված ժամկետներ էինք դրել, որ 2024 թվականի կեսից պիլոտային ձևաչափով կսկսենք, հետո 2025թ. կեսից արդեն համակարգի առաջին փուլը կմեկնարկի, բայց, ըստ էության կմեկնարկի 2026 թվականի հունվարից»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց առողջապայության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «2024թ․ հուլիսի 1-ից էր նախատեսվում, մենք քննարկեցինք, քննարկեցինք, էլի քննարկեցինք, հետո մի քիչ էլ քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո ասինք՝ լավ, կանենք 2025թ․ հունվարի 1-ից։ Հետո քննարկեցինք, քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև պատրաստության այն նշաձողը, որ մենք մեր առջև դնում ենք, ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, մի բան հաշվի չենք առնում՝ մենք S 600 մակարդակի «մերսեդես» կառուցելու համար պետք է գոնե մի հատ «զապարոժեց» կառուցած լինելու փորձ ունենանք․․․ Ես գալիս եմ այն եզրակացության, որն արդեն համոզմունք է, և դա վերաբերում է բոլոր թեմաներին, որ երբեմն իդեալի ձգտումը մեզ բերում է անգործության, մենք իդեալի մղումից պետք է հրաժարվենք, որովհետև դա մեզ տանում է փակուղիներ կամ անընդհատ գցում է միֆերի մեջ»։ |

Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
5921:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7320:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10019:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
14218:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12118:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11317:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
13117:24
