Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Կառավարությունն այլևս Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողամասեր չի տրամադրի

Կառավարությունն այլևս Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողամասեր չի տրամադրի
212
Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 12:36

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է նաև որոշում, որի համաձայն վերանայվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հողամասերի տրամադրման իրավական հիմքերը:

Գործող կարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար եկեղեցուն տրամադրվում են անհատույց սեփականության իրավունքով: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հողամասերն այսուհետ հատկացնել անհատույց օգտագործման իրավունքով: