«Փաշինյանի իշխանության վերարտադրվելը ՀՀ-ի ու հայության համար ծանր գին է ունենալու»․ Ոսկան Սարգսյան
![]() 350 Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 15:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի ԱԺ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրվելը Հայաստանի ու հայության համար շատ ծանր գին է ունենալու, գալու է Նիկոլ Փաշինյանի կողմից Իլհամ Ալիևին ու Ռեջեբ Էրդողանին «պարտքերը» մարելու ժամանակը։ Այդ պարտքերը մարվելու են Հայաստանի պետականության հաշվին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ ինքը ԱԺ ընտրությունների արդյուքներով ՀՀ սահմանադրությունը փոխելու իրավունք է ստացել, որպես անկլավներ հանձնելու է Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, 300 հազար ադրբեջանցիներ գալու են Հայաստան, այստեղ ունենալու են սեփական ոստիկանություն, դատարան, անվտանգության ուժեր։ Սա լինելու է Հայաստան պետության կործանման սկիզբը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել Արցախից, արցախայության իրավունքների պաշտպանությունից, սրբազան Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, ցեղասպանության հանգամանքները կասկածի տակ է դրել, հարձակումներով փորձում է քանդել Հայ առաքելական եկեղեցին։ Սրանք ադրբեջանա-թուրքական պահանջներ են, որոնք «Իրական Հայաստանի» փաթեթավորմամբ անցկացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ցավալի է, սակայն փաստ, որ Հայաստանի պետական շատ կարևոր կառույցներ աշխատում են Նիկոլ Փաշինյանի համար, սակայն Հայաստան պետության և հայ հանրության դեմ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
5921:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7320:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10019:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
14218:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12118:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11317:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
13117:24
