«Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում կլինի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 358 Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 14:24 «Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, մենք պետք է վերաբերմունք արտահայտենք դրան, և մենք դրական ենք վերաբերվում»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող բեռներին և Ադրբեջանից ներկրված բենզինին: «Իրականում մի քանի բան է տեղի ունեցել. տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում՝ մի անգամ Ղազախստանի համար, մի անգամ Ռուսաստանի համար, հետո արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։ Հարց կարող է հնչել, իսկ ինչո՞ւ հայկական կողմից ապրանք չի արտահանվում այդ ուղղությամբ։ Որովհետև մեր մտածողության և գործունեության մասշտաբը մեկ ֆուռի տրամաբանությամբ է աշխատում, գնացք բեռնելը և որևէ ուղղությամբ ուղարկելը որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ։ Եվ երրորդ բանն է տեղի է ունեցել․ Ադրբեջանը Հայաստանի գործարարներին նավթամթերք վաճառելու պատրաստակամությունն է, և այդ գնացքը եկել է, նավթամթերքը հայտնվել է շուկայում: Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք: Եվ ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը և կարծում եմ՝ ճիշտ եմ անում: Ընդ որում, ինչու եմ տարբեր տեղերում արձանագում, քանի որ դա կարևոր է նաև ԵԱՏՄ-ի համար․․․ Ուզում եմ ցույց տալ և հայտարարում եմ, որ խաղաղությունն իրականություն է, դա ունի արտահայտչաձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն, այսինքն՝ հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, ես հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»,- նշեց Փաշինյանը:
|

Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
5921:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7320:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10019:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
14218:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12118:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11317:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
13117:24
