«Հասունացել է պահը, երբ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան»․ Նիկոլ Փաշինյան
![]() 325 Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 14:54 «Դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որոշ դարերում՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարերում՝ Ռուսաստանի ղեկավարը և այդպես շարունակ»,- այսօր ճեպազրույցում այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն թեզին, թե Թուրքիայի նախագահը արդեն որոշում ունի, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը և թե ՀԱԵ հարցերով ՀՀ իշխանությունները պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում Թուրքիայի իշխանությունների հետ։ «Ընդհանրապես պետական կուլտուրա Հայաստանում չկա ձևավորված Պապ թագավորի կառավարման կարճ ժամանակահատվածից հետո․․․ Այդ թեզը հոլովում են մարդիկ, ովքեր այդ կուլտուրայի մեջ են։ Այն, որ Հայաստանը հայտարարում է՝ մեր եկեղեցին ի վերջո պետք է ունենա նոր կանոնագիրք, և որ դրան դիմադրություն կա, ես դա էլ եմ հասկանում, որովհետև մինչև հիմա այդպիսի փաստաթղթերն ընդունվել են ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թեզն ունի «ծայրագավառային տրամաբանություն»։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե 2026-ին խորհրդանշական քայլեր են սպասվում ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում, Փաշինյանը նշեց․ «Թուրիքայի պատրաստակամությունը ողջունում եմ, մեր երկխոսության մակարդակով արդեն հասունացել է պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան, և հույս ունեմ՝ տեղի կունենան»։ |

Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
5921:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7320:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10019:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
14218:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12118:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11317:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
13117:24
