«Ստացվում է, որ ՀՀ վարչապետը «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին»․ Հակոբ Բադալյան
![]() 307 Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 15:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր»,- ասում է Նիկոլ Փաշինյանը Թրամպի ուղու վերաբերյալ հարցերի առնչությամբ, այդ թվում Իրանից վերջերս հնչած կոշտ հայտարարության վերաբերյալ: Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե ինչ է ասում, հատկապես իրանյան հարցերի առնչությամբ: Նախ, Փաշինյանը այնպես է խոսում մեծ նախագծերի մասին, կարծես ինքը անձնապես խոշոր նախագծերի փորձառու մասնագետ է և մասնագիտական մակարդակում է պատկերացնում մեծ և փոքր նախագծերի այդ «հարցահարույց» մասշտաբների տարբերությունը: Սակայն, դրանից զատ: Ի՞նչ է ստացվում, հատկապես, եթե դիտարկենք, որ Փաշինյանի խոսքը հնչում է Իրանից բարձրաձայնված բավականին հստակ և կոշտ գնահատականի ֆոնին, ինչի համատեքստում է հնչել հարցը, թե արդյո՞ք կան չպարզաբանված հարցերի Իրանի հետ, որ լսվում է այդպիսի կոշտ գնահատական: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը այդ իմաստով «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին: Հիմա պատկերացրեք՝ Հայաստանի վարչապետը, մեծ նախագծերի բնույթի և տրամաբանության վերաբերյալ դաս է տալիս Իրանին, մեծ նախագծերի առանձնահատկություն է բացատրում Իրանին: Սա իհարկե բավականին զավեշտալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր միջպետական հարաբերության տիրույթի, այն էլ մի պետության պարագայում, որը թերևս հայտնի է ամեն մի բառի և շեշտի, տողատակի ամեն մի երանգի հանդեպ իր խիստ նրբանկատությամբ՝ որ գալիս է հազարամյակների պետականության հետագծից, և հանդարտ, սակայն խորը եզրակացությունների ու հետևությունների իր ոճով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
5921:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7320:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
10019:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13219:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
14218:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12118:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
11317:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
13117:24
