«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը

24492
Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 01:06
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» հաղթել է «Ռեալ Մադրիդին» և դարձել մրցաշարի հաղթող։ «Էլ Կլասիկոն» տեղի է ունեցել երեկ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում և ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ «կապտանռնագույներ»-ի։
«Բարսելոնայի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Ռաֆինյան՝ (36-րդ և 73-րդ րոպեներին), և Ռոբերտ Լևանդովսկին՝ (45+4-րդ րոպեին): «Ռեալ Մադրիդի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը (45+2-րդ րոպեին) և Գոնսալո Գարսիան (45+6-րդ րոպեին):
«Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթը նվաճել է 16-րդ անգամ՝ սահմանելով մրցաշարի նոր ռեկորդ։ «Ռեալ Մադրիդը» այն նվաճել է 13 անգամ։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
94327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
34227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
97127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
109726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42025.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50624.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52824.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52724.10.2026, 10:24