ԱՄՆ-ն առգրավել է վենեսուելական վեցերորդ նավթային լցանավը

ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի հետ կապված ևս մեկ նավթատար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյաներին։ Սա վենեսուելական նավթ տեղափոխող նավի վեցերորդ առգրավման դեպքն է վերջին շաբաթների ընթացքում։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ լցանավը կալանվել է Կարիբյան ծովում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հանդիպման նախօրեին։
Պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, ասել են, որ առգրավումը տեղի է ունեցել Կարիբյան ծովում, բայց չեն նշել նավի անունը։
Հունվարի 9-ին ԱՄՆ ափային պահպանությունը Կարիբյան ծովում բարձրացել է Olina լցանավ։ Ըստ The Wall Street Journal-ի՝ նավը նավթ էր տեղափոխում Վենեսուելայից։ Միջազգային ջրերում վառելիք տեղափոխող նավերի առգրավման՝ ԱՄՆ-ի գործողություններն սկսվել են դեկտեմբերի սկզբից, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վենեսուելայից նավթի առաքումների և արտահանման շրջափակման մասին։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
228Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
151Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
134Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
58824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68522.10.2026, 02:06