ԵՄ-ն ՌԴ-ն ներառել է փողերի լվացման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում

Եվրոմիությունը պաշտոնապես Ռուսաստանը դասել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքին։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։
Եվրոհանձնաժողովը որոշումն ընդունել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այն ուժի մեջ է մտել հրապարակումից 20 օր անց՝ հունվարի 9-ին, քանի որ դրա դեմ առարկություններ չեն եղել Եվրոխորհրդարանի կամ Խորհրդի կողմից։ Ցանկը, ըստ էության, ծառայում է՝ որպես սև ցուցակ այն երկրների, որոնք, ԵՄ կարծիքով, թույլ են համապատասխանում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային չափանիշներին։
Ռուսաստանի սև ցուցակում ընդգրկվելը կպարտավորեցնի ԵՄ ֆինանսական հաստատություններին ուժեղացնել բոլոր գործարքների նկատմամբ վերահսկողությունը և կստիպի այն բանկերին, որոնք դեռևս չեն իրականացրել ռիսկերի մեղմացման միջոցառումներ Ռուսաստանի դեմ, ընդունել դրանք։ Սա կազդի ռուսական ընկերությունների կամ քաղաքացիների հետ կապված բոլոր փոխանցումների և հաշիվների վրա։
«Ռոսֆինմոնիտորինգ»-ը Եվրոհանձնաժողովի որոշումը քաղաքականացված է անվանել։ Գործակալությունը կարծում է, որ դրա համար իրական հիմքեր չկան։ «Եվրոհանձնաժողովի փաստաթուղթը վերաբերում է միայն Եվրոմիության (ԵՄ) իրավասության ներքո գտնվող կազմակերպություններին։ Ռուսաստանի փողերի լվացման դեմ պայքարի համակարգը, ներառյալ վարկային և ֆինանսական ոլորտը, կշարունակի գործել նախկինի պես», - հավելել են նրանք։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
41125.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
25725.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
26225.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
48125.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
52024.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
57524.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
25824.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
27924.09.2026, 13:54