«Գռզոն իր կնգա հետ Ադրբեջանով կգնա՞ Դաղստան․ կբռնեն «ռոլս ռոյս» կանեն թե՛ կնգան, թե՛ իրան»․ Վարդան Ղուկասյան
![]() 331 Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ., 21:06 «Աշխարհում այդպիսի պետություն գոյություն չունի, որի տարածքը դարձնեն «քյարվանսարա», ում անունով էլ ուզում է կոչվի այդ տարածքը․․․ Իմ պետության տարածքը վերցնում են, դարձնում են «քյարվանսարա», ով ոնց ուզենա անցնի, դառնա․․․ Առհասարակ դա նորմալ չի»,- «Փակ TV»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ խոսելով Թրամփի ուղու մասին։ «Եթե էդ միջանցքը ուզում է Ադրբեջանը և ԱՄՆ նախագահն ասում է՝ իմ անունով պիտի կոչվի, խնդրեմ, նույնանման միջանցք էլ ես եմ ուզում Ադրբեջանից՝ առանց իմ քաղաքացիներին կանգնեցնելու, անարգել պիտի ճանապարհվենք դեպի ՌԴ, էդ միջանցքն էլ թող կոչվի Մելանյա Թրամփի անունով, ինչ է եղել, ոչ մի վատ բան չեմ տեսնում, ոնց որ իրենք են մտնելու, դուրս գան, էդպես էլ մենք։ Ադրբեջանի կառավարությունը դա նորմա՞լ է համարում։ Ճանապարհները որ բացվելու են, ո՞ր մի հայ տղամարդը, հենց նույն այդ Գռզոն, որ էդքան ադրբեջանամետ է, կվերցնի՞ իր խանում -խաթում կնգան, կդնի՞ իր «Ռոլս Ռոյսը» կամ «Բենթլին» ու կփորձի Ադրբեջանի տարածքով հանգիստ ուղևորվել դեպի Դաղստան։ Տեսնեմ կգնա՞։ Ադրբեջանի ոստիկանները կբռնեն ու «ռոլս ռոյս» կանեն թե՛ կնգան, թե՛ իրան․․․ Եթե առանց հսկողության անցնել-դառնալը լավ բան է, ուրեմն ես էլ եմ պահանջում Ադրբեջանից՝ հայելանման ճանապարհ տալ ինձ, որ իմ քաղաքացիները, իմ բեռները, հայկական կոնյակը հանգիստ, առանց հսկողության հասնեն Ռուսաստան, տեսնենք Ադրբեջանը կհամաձայնվի՞։ Ասում են՝ ոչ, ասում են՝ Ադրբեջանի տարածքով պետք է անցնեք «պասպորտկոնտրոլ», պիտի անցնեք մաքսատուն․․․ Բա իմ երկիրն ինչի՞ եք ուզում սարքել հասարակաց տուն՝ ով ոնց ուզենա, անցնի-դառնա, անցնի-դառնա․․․ Դա ճանապարհ չի, «պռախադնոյ դվոռ» է, ինչն անթույլատրելի է․․․ Էդ պայմանագիրն ստորագրողներն էլ պիտի դատվեն»,- ընդգծել է Ղուկասյանը։ |

«ՀՀ-ից պահանջ չհնչեց, որ ԱԺ նախագահը ռուս պաշտոնյաների առաջ բարձրաձայնի մեր գերիների վերադարձի հարցը»․ Արման Բաբաջանյան
24700:12
Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին
221Երեկ, 23:54
«Վենսի այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
190Երեկ, 23:06
Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը՝ հայ գերիների և Արցախի ժողովրդի վերադարձի մասին
184Երեկ, 22:30
«Կողմերի միջև անուղղակի շփումը ցույց է տալիս՝ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության». Վարդան Ոսկանյան
193Երեկ, 22:18
«Կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ ՀՀ-ն դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ»․ Էդուարդ Շարմազանով
237Երեկ, 21:18
«Իրան-ԱՄՆ բանակցությունները պետք է շարունակվեն առանց սպառնալիքների». Արաղչի
239Երեկ, 21:10
«Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի»․ Լիլիթ Բլեյան
168Երեկ, 20:54
