Իրանը հարվածում է Իսրայելին, «Բեն Գուրիոն» օդանավակայանում ինքնաթիռներ են վնասվել

Այսօր Իրանը կրկին կասետային զինամթերքով հրթիռներ է արձակել կենտրոնական Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 18:00)։
Այս ռումբերից մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր բազմակի մարտագլխիկ, ընկել են Ռամատ Գանի բնակելի շենքի վրա։ Շենքը զգալի վնաս է կրել։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Չորսհարկանի շենքն անմիջական հարված է ստացել։
Նմանատիպ հրթիռ է ընկել Պետահ Տիկվայի բնակելի շենքի վրա։ Երկու դեպքում էլ զգալի վնաս է հասցվել։
Իսրայելի Channel 12-ի լրագրող Դաֆնա Լիելը իր Telegram ալիքում հայտնել է, որ Իրանի վերջին հարձակման հետևանքով «Բեն Գուրիոն» օդանավակայանում վնասվել է երեք մասնավոր ինքնաթիռ։ Այս մասին ավելի ուշ հայտնել են բոլոր իսրայելական լրատվամիջոցները։ Նրանց տեղադրած լուսանկարում երևում է բիզնես ինքնաթիռի խիստ այրված ներքին հարդարանքը։ Երկու ինքնաթիռ վնասվել են բեկորներից, իսկ մեկը՝ հրդեհվել։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
13900:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
151Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
348Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
209Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
362Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
149Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
129Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
136Երեկ, 14:54