Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Տեսնելով պետական աջակցության ավելացումը՝ բարձրացնելու են տների գները»․ Էրիկ Բեգլարյան

«Տեսնելով պետական աջակցության ավելացումը՝ բարձրացնելու են տների գները»․ Էրիկ Բեգլարյան
150
Այսօր, 21:36

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանամերձ բնակավայրերում 3 միլիոնի փոխարեն 4 միլիոն դրամի սերտիֆիկատ տրամադրելը գործնականում հանգեցնում է անշարժ գույքի գների անմիջական բարձրացման։ Վաճառողները, տեսնելով պետական աջակցության ավելացումը, ավտոմատ կերպով բարձրացնում են տների գները, ինչի արդյունքում շահառուների իրական հնարավորությունները չեն բարելավվում։
Այդ պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է կանխի գների արհեստական աճը։ Պետությունը պարտավոր է իրականացնել անշարժ գույքի գնահատում և սահմանել հստակ վերահսկողություն, որպեսզի վաճառքի գինը չգերազանցի գնահատված արժեքը։ Հակառակ դեպքում սերտիֆիկատի բարձրացումը պարզապես դառնում է ձևական քայլ, որը չի լուծում բնակարանային խնդիրը։
Եթե այս մեխանիզմը չկիրառվի, ապա իրավիճակը էապես չի փոխվի, և արցախցիները շարունակելու են բախվել նույն դժվարություններին՝ նույնիսկ պետական աջակցության պայմաններում»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան