Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ԼՂ-ից տեղահանվածներին երևանամերձ մարզերում 3 միլիոն էինք տրամադրում, կդարձնենք 4 միլիոն»․ Նիկոլ Փաշինյան

«ԼՂ-ից տեղահանվածներին երևանամերձ մարզերում 3 միլիոն էինք տրամադրում, կդարձնենք 4 միլիոն»․ Նիկոլ Փաշինյան
128
Այսօր, 20:12

«Մենք ուսումնասիրել ենք, առաջիկայում որոշում կկայացնենք և երևանամերձ համայնքներում, որտեղ 3 միլիոն է տրամադրվում, կդարձնենք 4 միլիոն»,- այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արցախահայերին տրամադրվող բնակապահովման 3 միլիոն դրամ արժողությամբ վկայագրի գումարի հնարավոր ավելացմանը վերաբերող հարցին:

«Բացի Երևանից: Երևանում՝ ոչ, որովհետև, անկեղծ ասենք՝ մենք հիմա մյուս ծրագրերով էլ, եթե հետևում եք, տեսնում եք, որ փորձում ենք ծրագրերը մաքսիմալ ուղղորդել դեպի մարզեր․․․ Ովքեր ստացել են 3 միլիոնը, այդ 3 միլիոնի շահառու են, այս որոշումից հետո հետադարձով նաև իրենցը կավելացնենք, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարությունը կլինի: Նրանք, ովքեր հիմա 3 միլիոնի սերտիֆիկատ ունեն, բնակարան, տուն փնտրելիս, հարցը քննարկելիս կարող են արդեն, վստահաբար այդ հաշվարկով առաջնորդվել»,- հավելել է Փաշինյանը: