«Սա օրենքի լեզու չէ, քաղաքական գործարքի լեզու է, որը կարող է փոխվել, երբ փոխվի ճնշման կշիռը»․ Արման Բաբաջանյան
![]() 261 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 17:06 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի դատարանն Արցախի առաջնորդների մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեց։ Մեր հավաքական անելիքը երեք շերտ ունի։ Առաջին՝ իրականությանը պետք է ճիշտ անուն տալ․ սա պատանդառություն է և քաղաքական հետապնդում, որի նպատակը ոչ թե «արդարադատությունն» է, այլ շանտաժը՝ Հայաստանի վրա համակարգված ճնշում գործադրելու համար։ Երկրորդ՝ օրակարգը պետք է դառնա ամենօրյա ու միջազգային․ ոչ թե մեկ հայտարարություն, մեկ ակցիա, մեկ հուզական պոռթկում, այլ շարունակական աշխատանք՝ կառավարություն, խորհրդարան, դիվանագիտություն, իրավական թիմեր, սփյուռքյան կառույցներ, մեդիա․ նույն խոսքը, նույն պահանջը, նույն հասցեատերերը՝ այնքան ժամանակ, մինչև արդյունքը լինի ազատ արձակումը։ Երրորդ՝ մենք պետք է վերածենք ցավը կազմակերպված ուժի․ հանրային դաշտում պահել թեման, ստեղծել մշտական ճնշման մեխանիզմներ, որ ադրբեջանցիների հետ որևէ բանակցություն, քննարկում չանցնի առանց այս հարցի։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

Թրամփը կորցրել է հետաքրքրությունն Ուկրաինայում խաղաղության բանակցությունների նկատմամբ
163Երեկ, 23:49
ՌԴ-ն հայտարարել է Սպահանում իր հյուպատոսության փակման մասին
225Երեկ, 17:03
«Էփշթեյնի ցանցի մնացյալ անդամները ծրագրում են դավադրություն կազմակերպել ԱՄՆ-ում՝ Իրանին մեղադրելու համար». Լարիջանի
213Երեկ, 15:39
«Հայաստան» դաշինքը վաղը կհրապարակի ՀՀ վարչապետի՝ իր թեկնածուի անունը
173Երեկ, 15:18
«Մարդիկ ուզում են պատերազմ՝ հանուն ավելի լավ խաղաղության». Նիկոլ Փաշինյան
196Երեկ, 14:54
«Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և լիովին վերահսկում է երկիրը». Արաղչի
264Երեկ, 14:21
«Մեր ինքնիշխանության, հիշողության և պատմական իրավունքի առքուվաճառքն արդեն տեղի է ունեցել». Արմեն Հովասափյան
162Երեկ, 13:48
«Ամերիկացիները ստեղծել են մեր «Շահեդ»-ին նմանվող ԱԹՍ». Արաղչի
239Երեկ, 13:39
