Իտալիայում մեկնարկել է 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը

2026 թվականին Իտալիայում կայանալիք 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը սկսվել է։ Պատմության մեջ առաջին անգամ դրանք կանցկացվեն միաժամանակ երկու քաղաքներում՝ Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։
Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք շոուն կգրավի ավելի քան 70,000 հանդիսատեսի և միջազգային աստղերի մի շարք։ Արարողությանը ելույթ կունենան օպերային երգիչներ Անդրեա Բոչելլին (ով ելույթ ունեցավ Թուրինի 2006 թվականի խաղերի փակման արարողությանը) և Չեչիլիա Բարտոլին, ինչպես նաև վիրտուոզ դաշնակահար Լանգ Լանգը։ Դասական երաժշտությունից բացի, նշանավոր ելույթներից են Մրայա Քերին և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր փոփ աստղ Լաուրա Պաուսինին։
Այս խաղերին մասնակցում է 90 երկրից ու ՄՕԿ-ին անդամ կազմակերպություններից 2800 մարզիկ, որոնք մրցելու են 116 մրցաձևում:
Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
160Երեկ, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
23403.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
46403.11.2026, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
69903.11.2026, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
29102.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
29702.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
34801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
34001.11.2026, 20:48