Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Պետք է ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունի». Արա Այվազյան

«Պետք է ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունի». Արա Այվազյան
108
Այսօր, 15:12

«Մեզ համար ցանկացած դաշինք այնքան արժեք ունի, որքան այն նպաստում է մեր սուբեկտայնության ամրապնդմանը, այլ ոչ թե փոխարինում է նրան»,-«Միասին» շարժման կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը: «Այս համատեքստում ես կառանձնացնեի ՌԴ-ն, որի հետ պետք է վերագործարկել այլ բովանդակությամբ մեր ռազմավարական համագործակցությունը, և ավելի լայն տարածաշրջանային իմաստով խորացնել մեր ռազմավարական փոխգործակցությունը Իրանի հետ՝ նպատակ ունենալով ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունի»,- ընդգծել է նա և նշել, որ այս գաղափարը հետզհետե բյուրեղանում է և՛ Թեհրանում, և՛ Մոսկվայում: «Հյուսիս-հարավ նախագիծը կարող է դառնալ այս ռազմավարական եռանկյունու ողնաշարը»,- հավելել է նա:

«Պետք է ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունի». Արա Այվազյան