Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանին ցանկանում են կլանել «Մեծ Թուրան» նախագծի մեջ, որի ողնաշարը «Զանգեզուրի միջանցքն» է». Արա Այվազյան

«Հայաստանին ցանկանում են կլանել «Մեծ Թուրան» նախագծի մեջ, որի ողնաշարը «Զանգեզուրի միջանցքն» է». Արա Այվազյան
129
Այսօր, 15:40

«Մենք պետք է դուրս գանք մեզ պարտադրվող «պատերազմի կամ խաղաղության» կեղծ դիլեմայի տրամաբանությունից»,- «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախին արտգործնախարար Արա Այվազյանը։ Նա նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ Հայաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի, իրական նպատակները։ «Ակնհայտ է, որ վերջիններս չեն ձգտում Հայաստանի հետ խաղաղ համակեցության, նրանց ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ։ Դրանք կայանում են նրանում, որ Հայաստանը դառնա կենսունակությունից զուրկ, զրկվի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, խորացնի իր կախվածությունը թյուրքական աշխարհից, իսկ իրենց համար բարենպաստ պայմանների դեպքում՝ կլանվի «Մեծ Թուրան» նախագծի շրջանակներում։ Այս ռազմավարության ողնաշարը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը, ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխմանը՝ հօգուտ Բաքվի և Անկարայի»,- ընդգծել է նա:

«Հայաստանին ցանկանում են կլանել «Մեծ Թուրան» նախագծի մեջ, որի ողնաշարը «Զանգեզուրի միջանցքն» է». Արա Այվազյան