Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ Հայաստանի գեղասահորդների կողմից «Արցախ» երաժշտության ընտրության համար

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) պաշտոնական բողոք է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի ելույթի կապակցությամբ։ Ադրբեջանական կողմի դժգոհության պատճառը մարզական զույգի ծրագրում ընդգրկված «Արցախ» ստեղծագործությունն է, որը Բաքուն գնահատել է որպես քաղաքական բնույթ կրող քայլ և անջատողականության քարոզչություն։
Համաձայն տարածված հաղորդագրության՝ Ադրբեջանի ԱՕԿ-ը պնդում է, որ միջազգային սպորտային հարթակում նման երաժշտության ընտրությունը հակասում է օլիմպիական արժեքներին և խախտում սպորտի չեզոքության սկզբունքը։ Բողոքում հղում է կատարվում Օլիմպիական խարտիային, որն արգելում է քաղաքական, կրոնական կամ ռասայական քարոզչության ցանկացած դրսևորում մրցումների ընթացքում։
Իտալիայում անցկացվող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը գեղասահքում ներկայացնում է սպորտային զույգ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին։ Նրանք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել 2025-ին անցկացված ընտրական մրցաշարում՝ ապահովելով Հայաստանի առաջին օլիմպիական մասնակցությունը զույգ գեղասահքում անկախությունից հետո։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
167Երեկ, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
24003.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
47503.11.2026, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
71403.11.2026, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
29402.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
30002.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
35101.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
34301.11.2026, 20:48