«Չեմ պատրաստվում հարյուրավոր մարդկանց տանել կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա, զենք-զինամթերք տեսնի»․ Սուրեն Պապիկյան
![]() 120 Այսօր, 21:06 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արձագանքելով հարցին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին ինչու են մերժել ցուցադրել ձեռք բերված զենք-զինամթերքը, նշեց․ «Մի քանի անգամ, այդ թվում՝ նաև այս ամբիոնից, հրավիրել եմ այստեղ նստած մեր գործընկերներին․․․ «Հայաստան» խմբակցությունը չի արձագանքել: Մի անգամ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ զենքերի ցուցադրությունը տեղի է ունենում զորավարժությունների և զորահանդեսների միջոցով: Մյուս խմբակցությունը չի արձագանքել, արձագանքել է 1 պատգամավոր, որ պատրաստ է գալ, և դա նա էր: Բնականաբար, երբ ինձ դա ասել են, ես ասել եմ՝ կներեք, բայց ես չեմ պատրաստվում 1 պատգամավորի համար հարյուրավոր մարդկանց տանել հունվար ամսին կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա և մեր ընձեռած հնարավորությունից օգտվի: Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն, և համապատասխան քանակով մարդկանց համար մենք այդ հնարավորությունը կստեղծենք: Կամ թող սպասեն այդ հնարավորությունը կունենան այլ ձևով, այլ փուլում»: |

«Չեմ պատրաստվում հարյուրավոր մարդկանց տանել կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա, զենք-զինամթերք տեսնի»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
10421:06
Հովիկ Աղազարյանի՝ Անահիտ Ավանեսյանին ուղղված հարցերն ԱԺ-ում մնացին անպատասխան (տեսանյութ)
11420:24
Սուրեն Պապիկյանի արձագանքը՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին հայտարարությանը (տեսանյութ)
11020:18
«Այն երկրները, որոնք չեն փոխվում, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11919:48
«Եթե մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին 2018, 2019 կամ 2020թ․ էին, այսօր ՀՀ չէր լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10419:30
«Ասում են՝ ինչի՞ եք պեռաշկի ուտում, որովհետև իրենց հաշվարկներով մենք պիտի վախենայինք բունկերից դուրս գալ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16418:48
«23 տարի առաջ ԱՄՆ-ի մեկ այլ վարչակազմ մեզ ներքաշեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ»․ Իսպանիայի վարչապետ (տեսանյութ)
21818:31
«Շատ լավ պահ է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը TRIPP-ին նայեն՝ որպես ընդհանուր հնարավորության»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9118:30
