Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«ՊՆ-ի արձագանքն՝ առանց պատասխանի․ 150 միլիարդի հետքերով»․ Լիա Սարգսյան

«ՊՆ-ի արձագանքն՝ առանց պատասխանի․ 150 միլիարդի հետքերով»․ Լիա Սարգսյան
131
Այսօր, 22:12

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «150 միլիարդի հետքերով․ «ՊՆ-ն չի հերքել, որ եղել է փակ քննարկում, և մի քանի անգամ, առանց կոնկրետ պարզաբանումների, հետաձգվել է ռազմարդյունաբերական ընկերությունների հետ կնքվելիք պայմանագրերը:
Փաստացի նամակի հեղինակը ռազմարդյունաբերական ոլորտից է, և անձամբ մասնակցել է փակ հանդիպմանը, այսքանը բավարար հիմք է տալիս մտածելու, որ նամակի հեղինակն առնվազն ճիշտ է, իսկ ՊՆ-ի արձագանքն՝ առանց պատասխանի, ավելի է ամրապնդում նամակի բովանդակությունը:
Նամակի հեղինակին խնդրում եմ՝ արձագանքել ՊՆ-ի պարզաբանմանը, և ներկայացնել հիմնավոված փաստեր»: ՊՆ-ի պարզաբանման վերաբերյալ հոդվածում նշվում է․ «

ՀՀ պաշտպանության նախարարությունըարձագանքել է մեր հրապարակմանը՝ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ 2026–2028 թթ. նախատեսվող նոր եռամյա պայմանագրերի վերաբերյալ։ Մի գործարար մեր խմբագրություն նամակ էր ուղարկել, որում ասում էր, որ ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ «Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով»,-գրված էր նամակում։

ՊՆ-ից հայտնում են, թե գործընթացը գտնվում է բազմափուլ քննարկման փուլում, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կառավարությունը կընդունի համապատասխան որոշում, ինչից հետո կկնքվեն պայմանագրերը։ Սակայն ՊՆ-ն պարզաբանման մեջ չի անդրադառնում մեր հրապարակման առանցքային հարցերին։

ՊՆ-ն չի հերքել և չի մեկնաբանել՝ արդյոք ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ պայմանագրերը կստորագրվեն ընտրությունների «թեժ փուլում»։ Չի ներկայացվել հստակ բացատրություն, թե ինչու են պայմանագրերի ստորագրման նախապես նշված ժամկետները (հունվար, ապա փետրվարի 15, հետո՝ փետրվարի վերջ) տեղափոխվել մինչև մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։
150 միլիարդ դրամը․ Պաշտոնական պարզաբանում չի տրվել՝ այդ միջոցները ինչ իրավական կարգավիճակում են գտնվում այս պահին։ «Քննարկման փուլ» ձևակերպումը չի պարզաբանում՝ գումարները նախատեսվա՞ծ են բյուջեում, թե՞ դեռ ոչ։ Քաղաքական ազդեցության վերաբերյալ «մեղադրանք»-ին ՊՆ-ն կրկին չի անդրադարձել։

Խոսքը ավելի քան 150 միլիարդ դրամի պետական միջոցների մասին է, որոնք ուղղվելու են ռազմարդյունաբերական ոլորտին։ Նման ծավալի ֆինանսական որոշումների ժամանակացույցը, հատկապես ընտրական շրջանի համատեքստում, անխուսափելիորեն առաջացնում է հանրային հարցադրումներ։
Մեր հրապարակմանն էր անդրադարձել «Հայաքվեի» վարչության անդամ, պատմաբան, հրապարակախոս Արեգ Սավգուլյանը՝ նշելով, որ ՊՆ-ի համար հատկացվող միլիարդները սառեցվել են, որովհետև նախընտրական շրջանում որոշել են «կաշառել» թոշակառուներին։

«Երբ իշխանությունները սկսում են աճպարարությամբ զբաղվել և «ալե՜ հո՛պ» անելով մի օր 4 միլիոն դրամի վիրահատություն անել, մյուս օրը 10.000 դրամ թոշակ բարձրացնել, հաջորդ օրը դեռ չհատկացվածը ինդեքսավորել, հարց է ծագում, որտեղի՞ց, եթե դուք 2026-ի բյուջեն պլանավորել եք առանց այդ ծախսերի հաշվարկի։

Երեկ վարչապետն ու Արսեն Թորոսիչը հուզառատ հանդիպում ունեցան և տատիկ-պապիկների նկատմամբ իրենց կեղծ սիրո խոստովանության ժամանակ հաստատեցին «աննախադեպ» տնտեսական աճի, «10.000 դրամը» դեռևս 2025-ին սահմանած լինելու, բայց առողջության ապահովագրության մեջ նախատեսելու, («կրուտիտլար») և ի վերջո նույնքան էլ կենսաթոշակը բարձրացնելու «կիսապատմական» թեզերի մասին։

Բայց երեկ «Իշխանություն» լրատվականը մի ուշագրավ «անանուն» նամակ հրապարակեց (աղբյուրը չի նշում պարզ պատճառով)՝ ՊՆ-ի Ռազմարդյունաեբերական համալիրի մատակարարումներ իրականացնող տնտեսվարողի կողմից գրված։ Դրանում մասնավորապես ասվում է, որ «ՊՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրի մատակարարում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը երեք ամսով սառեցրել են և դրա պատճառն այն է, որ ուզում են իրենց՝ մատակարարներին, օգտագործել նախընտրական շրջանում իշխանության օգտին քվե ապահովելու նպատակով» (ոչ բառացի)։

Ո՛չ միայն հարգելի մատակարարներ, այդ գումարը ինչպես և հնարավոր այլ բյուջետային տողեր այս իշխանությունները սառեցրել են, որովհետև միայն 80 միլիարդ դրամ հատկացրել են արդեն 10.000 դրամների մասով, հետվճարի մասով նախատեսել են ընդամենը 20 միլիարդ, որը նույնպես բավարար չէ, իսկ եթե կենսաթոշակառուները որոշեն ֆուլ օգտվել առողջության ապահովագրության իրենց հասանելիք փաթեթից պետական բյուջեի ճեղքվածքը կհասնի մինչև Մարիանյան իջվածք։

Հ.Գ. Իշխանության հաջորդ քայլը նման տրամաբանությամբ լինելու է ՀՀ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին միանվագ դրամական պարգևի հատկացումը հանուն իրենց վերարտադրման»,-գրել էր նա»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան