Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Անընդհատ փորձում ենք կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ»․ Նիկոլ Փաշինյան

«Անընդհատ փորձում ենք կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ»․ Նիկոլ Փաշինյան
95
Այսօր, 12:06

«Մեր մտածողության միֆականությունը բերում է պերֆեկցիոնիզմի գերադրական աստիճանի․ մենք անընդհատ փորձում ենք փնտրել, գտնել ու կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իդեալական ոչինչ չկա, աշխարհի բացարձակապես ոչ մի երկրում իդեալական ոչ մի բան չկա, չկա երկիր, որտեղ բոլոր պրոբլեմները լուծված են, որովհետև երբ բոլոր պրոբլեմները լուծվում են, դու ստանում ես տասնյակ հարյուրավոր նոր պրոբլեմներ․․․ Հետևաբար, մեզ պետք է իդեալականության ընկալումից նահանջել էականորեն, որովհետև կյանքն ինքը իդեալական չէ։ Երբ որ մենք գնում ենք իդեալականության տրամաբանության հետևից, կյանքի ռելսերից դուրս ենք թռնում և սկսում ենք ապրել միֆերով, էմցիաներով, փչած փուչիկների մեջ»,- ասաց Փաշինյանը՝ ընդծելով՝ չի լինելու մի վիճակ, որ մեր երկիրը լինի անթերի։