Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ մակերեսով հողամասն ամրացվեց ՇՄՆ-ին և անորոշ ժամկետով տրամադրեց «Հայանտառ»-ին

«Հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ մակերեսով հողամասն ամրացվեց ՇՄՆ-ին և անորոշ ժամկետով տրամադրեց «Հայանտառ»-ին
157
Այսօր, 12:18

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի, հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ ընդհանուր մակերեսով շուրջ 417 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասն ամրացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրեց «Հայանտառ» ՊՈԱԿ–ին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ հողամասը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածքում քաղաքային տրամաբանության անտառ պետք է հիմնել՝ պայմանով, որ ներսում ոչ մի կոմերցիոն տարածք չի լինելու: