Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում

Ֆրանսիայի դատական ոստիկանության ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Ելիսեյան պալատում՝ հիշատակի արարողությունների կազմակերպման ժամանակ հնարավոր ֆինանսական խախտումների հետաքննության շրջանակներում, հաղորդում են լրատվամիջոցները։
Ըստ Le Canard Enchaine-ի՝ քննիչները կենտրոնացել են Պանթեոնում արարողությունների համար կնքված տասնյակ պայմանագրերի վրա, որտեղ 2002-2024 թվականներին թաղվել են մշակութային և հասարակական ականավոր գործիչներ:
Նշվում է, որ այս բոլոր արարողությունների պայմանագրերն անփոփոխ կերպով կնքվել են նույն ընկերության՝ Shortcut Events-ի հետ, որը մասնագիտացած է մեծածավալ միջոցառումների կազմակերպման մեջ։ Յուրաքանչյուր արարողություն ֆրանսիական պետությանը արժեցել է մոտ 2 միլիոն եվրո։
Թերթը նշում է, որ քննիչները փորձում են պարզել, թե արդյոք Shortcut Events-ը ստացել է որևէ հատուկ արտոնություն Ազգային թանգարանների կենտրոնից, Մշակույթի նախարարությունից կամ նույնիսկ Ելիսեյան պալատից։ Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Էմանուել Մակրոնի նախագահական ժամկետի ավարտից մեկ տարի առաջ նրա թիմը լքել են չորս հիմնական խորհրդականներ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալներ, երկու ամսվա ընթացքում։

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
1308:12
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
21103:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
10202:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
11202:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
12002:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
10001:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
7501:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
8001:42