Արարատի ստորոտին հայտնաբերվել են Նոյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող ստորգետնյա սրահներ

Արարատ լեռան հարևանությամբ գտնվող Դուրուփինարի բնական կազմավորման շուրջ իրականացվող հետազոտությունները սենսացիոն ընթացք են ստացել: Ամերիկացի հետազոտողների խումբը՝ Էնդրյու Ջոնսի գլխավորությամբ, հայտարարել է ստորգետնյա անցումների և սրահների ցանցի հայտնաբերման մասին: Ըստ նրանց՝ գտածոն զարմանալիորեն համապատասխանում է Նոյյան տապանի ներքին կառուցվածքին: Գրունտի խորքային զոնդավորման ռադարների (GPR) միջոցով գիտնականներին հաջողվել է հողի հաստ շերտի տակ տեսնել կանոնավոր կառուցվածքներ, որոնք հիշեցնում են տապանի հարկերն ու խցերը:
Հետազոտողների պնդմամբ՝ հայտնաբերված սրահները պատահական բնույթ չեն կրում. դրանք ձևավորում են որոշակի համակարգ և տանում դեպի մի կենտրոնական հատված: Ինֆրակարմիր թերմոգրաֆիայի միջոցով ստացված տվյալները ևս հաստատում են հողի տակ նավի իրանի նմանվող կառույցի առկայությունը: Ըստ Ծննդոց գրքի՝ տապանը պետք է ունենար երեք հարկ և բաժանված լիներ առանձին սենյակների՝ Նոյի ընտանիքի և կենդանիների համար: Ջոնսի խումբը 6 մետր խորության վրա հայտնաբերել է երկրաչափական ճշգրիտ պատկերներ, որոնք կարող են լինել հենց այդ աստվածաշնչյան հարկերի մնացորդները:
Լրացուցիչ փորձաքննությունը ցույց է տվել, որ տվյալ տարածքի հողի մեջ կալիումի մակարդակը չափազանց բարձր է, ինչը բնորոշ է մեծաքանակ քայքայված փայտանյութի առկայությանը: 

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
49821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
165320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
117420.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
146718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
149517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
235017.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
193713.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
206711.10.2026, 23:42