Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ
![]() 1810 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2026 թ., 00:00 Անտարկտիդայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Էրեբուսը, գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն իր աշխուժության, այլև բացառիկ երևույթի շնորհիվ. այն ամեն օր երկինք է արտանետում թանկարժեք ոսկե փոշի։ Մոտ 3794 մետր բարձրություն ունեցող այս հրաբուխը, որն իր անունն ստացել է հունական դիցաբանության խավարի աստծո պատվին, համարվում է երկրագնդի ամենահարավային գործող հրաբուխը։ Դեռևս 1841 թվականին հետազոտող Ջեյմս Կլարկ Ռոսի կողմից հայտնաբերված այս լեռան խառնարանում առկա է մշտական լավային լիճ, որը վառ կարմիր գույնը պահպանում է նույնիսկ ամենախիստ ձմեռների ընթացքում, ինչը հազվագյուտ երևույթ է ամբողջ աշխարհում։ Էրեբուս հրաբուխն իրենից ներկայացնում է հսկայական գիտական արժեք, սակայն դրա անմիջական հետազոտությունը մնում է բարդ խնդիր՝ բնակլիմայական խիստ պայմանների պատճառով։ Հետազոտությունների մեծ մասն իրականացվում է հեռավորությունից՝ մասնագիտացված գիտական խմբերի կողմից, որոնք փորձում են բացահայտել սառույցի և կրակի այս արտասովոր համադրության բոլոր գաղտնիքները։ |

Լրագրողներն ուսումնասիրում են ՀԴԲ-ի գաղտնազերծած տվյալները ՉԹՕ-ների վերաբերյալ
69609.05.2026, 21:06
Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել
56906.05.2026, 18:54
Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ (տեսանյութ)
181006.05.2026, 00:00
Դանիայում հայտնաբերվել են վիկինգների դարաշրջանի երեք ոսկե ապարանջաններ (լուսանկար)
198603.05.2026, 20:56
«Հոդված հայոց ինքնության, իմաստաբանության, առաքելության մասին». Միքայել Բադալյան (լուսանկար)
84030.04.2026, 23:06
Թրամփը խոստացել է հրապարակել հետաքրքիր փաստաթղթեր ՉԹՕ-ների մասին
303429.04.2026, 23:52
Ստեղծվել է «Էթիունի-Ուրարտու». հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» միջազգային հանդեսը
224227.04.2026, 01:09
Բրիտանացի գիտնականները պարզել են Շեքսպիրի լոնդոնյան տան ճշգրիտ տեղը
201826.04.2026, 17:59
