«Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան
![]() 91 Այսօր, 00:30 Սամվել դպիր Գրիգորյանը գրել է. «Մանկապղծության համար մի շարք երկրներում օրենքով նախատեսված է ամորձահատում (կաստրացիա)՝ քիմիական և վիրաբուժական։ Օրինակ՝ Հարավային Կորեայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում թույլատրվում է քիմիական ամորձահատում սեռական հանցագործների, բռնաբարողների և հատկապես մանկապիղծերի նկատմամբ։ Քիմիական ամորձահատման ժամանակ հանցագործին ներարկում են հատուկ դեղամիջոցներ, որոնք իջեցնում են տեստոստերոնի մակարդակը և մարում սեռական ցանկությունը։ Եթե ներարկումները դադարեցվեն, ֆունկցիաները կարող են վերականգնվել։ Որոշ երկրներում այն պարտադիր կամ դատարանի որոշմամբ է, որոշներում՝ կամավոր։ Մի շարք երկրներում կիրառվում է նաև վիրաբուժական (ֆիզիկական) ամորձահատում, որը արմատական մեթոդ է սեռական ցանկությունը մարելու համար։ Չեխիայում այս մեթոդը կիրառվում է ցմահ բանտարկությունից խուսափելու համար (սովորաբար հանցագործի համաձայնությամբ)։ Գերմանիայում կիրառվում է խիստ սահմանափակ դեպքերում և միայն հանցագործի կամավոր համաձայնությամբ (25 տարեկանից բարձր անձանց համար)։ Նիգերիայի որոշ նահանգներում (օրինակ՝ Կադունա) ընդունվել են օրենքներ, որոնք նախատեսում են վիրաբուժական ամորձահատում մանկապիղծների համար։ Կիրառվում է նաև Մադագասկարում, ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում և այլ վայրերում։ Աղբյուրը` Սամվել դպիր Գրիգորյան |

«Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան
8900:30
Ինդոնեզիայում զույգին մտրակի 100-ական հարված են հասցրել առանց ամուսնանալու սեռական հարաբերություն ունենալու համար
529412.04.2026, 23:26
«Արան պապադ ա», «***եմ ***դ». սկանդալ Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի միջև (տեսանյութ)
211926.03.2026, 19:30
Շվեդիայում 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու վաճառելու մեջ
1525317.02.2026, 23:37
«Հարց է առաջանում՝ ո՞ւմ». Արշակ Զաքարյան (լուսանկար)
447208.02.2026, 21:48
Արգելված բովանդակություն դիտելու համար Հյուսիսային Կորեայում դպրոցականներին մահապատժի են ենթարկում. #The_Sun
1720205.02.2026, 23:50
«Մի՛ խփի, շաքարս կբարձրանա», «պտի մեռնես էլի շատ-շատ». օպերլիազորը՝ քաղաքացուն (տեսանյութ)
490403.02.2026, 16:36
Սպանվել է քրդական ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սիփան Համոն (լուսանկար)
1264522.01.2026, 00:03
