«Իշխող ռեժիմին չպետք է թույլ տալ սա կոծկել` որպես սովորական ինքնասպանություն». Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական և լիովին կանխելի մահվան փաստով, ով զրկվեց կյանքից պետության հսկողության ներքո գտնվելու ժամանակ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին այս մեծագույն կորստի համար։
Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ։ Չնչին վարչական իրավախախտման (իշխող կուսակցության պաստառը պոկելու) համար պետական ռեպրեսիվ ապարատի գործադրումը և արարքը կամայականորեն քրեականացնելը ոչ միայն իրավունքի կոպտագույն աղավաղում է, այլև ավտորիտար համակարգերին բնորոշ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Սա ոչ թե օրենքի կիրառում է, այլ արդարադատության իրականացման անվան տակ պետական լիազորությունների չարաշահում, որն ուղղակիորեն խախտում է իրավական որոշակիության և համաչափության հիմնարար սկզբունքները։
Երբ պետությունը մարդուն զրկում է ազատությունից, այն բացարձակ պատասխանատվություն է ստանձնում նրա կյանքի համար: Այս պարտականությունը կրկնապատկվում է, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Այն փաստը, որ Արմեն Հովհաննիսյանը տեղափոխվել է պետական հոգեբուժարան և ժամեր անց հայտնաբերվել կախված, համակարգային ձախողման և քրեական անփութության խարանն է:
Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) կոպտագույն խախտում է: Իշխող ռեժիմին չպետք է թույլ տալ սա կոծկել՝ որպես սովորական ինքնասպանություն: Քարոզչական պաստառը կարելի է փոխարինել: Մարդկային կյանքը՝ երբեք: Այս գործով պետք է իրականացվի անհապաղ անկախ միջազգային հետաքննություն, և պետք է սահմանվի բացարձակ պատասխանատվություն»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
118:42
Իսպանիայում 4 րոպեում գողացել են բրոնզե դարի ոսկե հավաքածուն
8618:06
«Նիկոլի պայմանը մեկն է՝ կա՛մ հաշտ ես իր ազգակործան գործերի հետ, կա՛մ պետք է նստես». Հրանտ Ավետիսյան
6516:54
Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ
6316:36
Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է
6816:30
«Սիրուն կլինի՝ ԱԳՆ-ն կոչենք խաղաղության և ԹՐԻՓՓ-ի անվան արտաքին գործերի և վարդերի արտաքին առևտրի նախարարություն». Գեղամ Մանուկյան
6316:24
Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
8714:54
«Արփինե Դավոյանը բացահայտ ստում է». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
7613:54